Sony-ն կարող է 75 միլիոն դոլար կորցնել Կիմ Չեն Ընի մասին ֆիլմը կինոթատրոններից հետ կանչելու պատճառով

14:07 • 19.12.14

Sony Pictures Entertainment ընկերությունը կարող է 75 միլիոն դոլար կորցնել «Հարցազրույցը» ֆիլմի պրեմիերան չեղյալ հայտարարելու պատճառով, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Variety-ին:


Ընկերությունը ստիպված է եղել չեղյալ հայտարարել կինոթատրոններում ֆիլմի պրեմիերան: «Հարցազրույցը» ֆիլմի սյուժեի հիմքում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին սպանելու փորձը: Անհայտ անձինք սպառնացել են կինոդահլիճներում ահաբեկչություններով ֆիլմի վարձույթ դուրս գալու դեպքում:


Sony-ն ֆիլմի արտադրության համար ծախսել է 44 միլիոն դոլար, ևս մոտ 30 միլիոն դոլար փրոմո-արշավի համար, ասում են մեդիակորպորացիայում եղած աղբյուրները: Աղբյուրներից մեկի խոսքերով՝ ողջ անհրաժեշտ գովազդային նյութերը պրեմիերայից ութ օր առաջ արդեն տպագրվել է: Ապահովագրությունը կծածկի միայն Sony-ի ընդհանուր ծախսերի մի մասը:

Sony-ն կարող է 75 միլիոն դոլար կորցնել Կիմ Չեն Ընի մասին ֆիլմը կինոթատրոններից հետ կանչելու պատճառով