100 մլն դոլար. վաճառվել է Փոլ Սեզանի քիչ հայտնի կտավներից մեկը
Ֆրանսիացի հայտնի գեղանկարիչ Փոլ Սեզանի վրձնին պատկանող քիչ հայտնի կտավներից մեկը, որը պատկերում է Ֆրանսիայի հարավային լեռնաշղթաները, վաճառվել է աստղաբաշխական գնով` 100 մլն դոլարով:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, 20-րդ դարի սկզբին յուղաներկով արված կտավը, որը պատկանել հայտնի գործարար Հենրի Ֆորդի որդուն` Էդսելին, ձեռք է բերել մի մասնավոր հավաքորդ, ով չի ցանկացել հրապարակել իր անունը:
Հետաքրքրական է, որ Էդսել Ֆորդը ժամանակին կտավը գնել է 242.000 դոլարով: Նշվում է, որ նմուշը վերջին 60 տարում հանրությանն է ցուցադրվել ընդամենը 2 անգամ ` 1987թ. Փարիզում և 1990թ. Էդինբուրգում կայացած ցուցահանդեսների ժամանակ:











