Հրապարակվել է «Օսկար»-ի հավակնող արտասահմանյան ֆիլմերի կարճ ցուցակը, ընդգրկվել է նաև ռուսական «Լևիթան» ֆիլմը
Ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյանգիցևի «Լևիթան» ֆիլմը հայտնվել է «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանկարգի կարճ-ցուցակում, հայտնում է Лента-ն։
Ֆիլմն արժանացել է «Լավագույն սցենար» մրցանակի Կաննի կինոփառատոնում, ինչպես նաև առաջադրվել «Ոսկե գլոբուս» մրցանակի համար՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։
Բացի ռուսական ֆիլմից, այս անվանակարգում ընդգրկվել են նաև 8 այլ ֆիլմեր՝ արգենտինական «Վայրի պատմություններ», էստոնական «Մանդարիններ», վրացական «Եգիպտացորենի կղզի», մավրիտանական «Տիմբուկտու», նիդեռլանդական «Մեղադրյալները», լեհական «Իդա», շվեդական «Ֆորս-մաժոր» և վենեսուելական «Ազատագրիչը» ֆիլմերը։










