Լոնդոնի իշխանությունները հաստատել են Թեմզայի վրայով անցնող կամուրջ-այգու նախագիծը
Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը հաստատել է Թեմզա գետի վրայով 366 մետր երկրարությամբ ձգվող կամուրջ-այգու կառուցման նախագիծը:
Ինչպես գրում է BBC-ն`հետիոտնի համար նախատեսված անցումը Թեմփլ կենտրոնական շրջանը կմիացնի գետի հարավային ափին: Կառուցման աշխատանքները կսկսվեն հաջորդ տարի:
Կամրջի կառուցման գաղափարի հեղինակն է բրիտանացի նկարչուհի Ջոանա Լամլին, իսկ դիզայնը ստեղծել է Լոնդոն 2012 խաղերի համար օլիմպիական գավաթի հեղինակ Թոմաս Հեզերվիկը:
Կամրջի կանաչապատման ծրագիրը մշակել է լանդշաֆտային դիզայներ Դեն Փիրսոնը, ով առաջարկում է կամրջի վրա 270 ծառ տնկել, ինչպես նաև` բազմաթիվ թփեր, բարձրացող բույսեր, «կենդանի» ցանկապատեր և ծաղիկներ:
Քաղաքապետի խոսքով` կամուրջ-այգին կդառնա Լոնդոնի նոր հիասքանչ տեսարժան վայրերից մեկը:













