Մադոննան իր նոր Rebel Heart ալբոմից 6 երգ է տեղադրել iTunes-ում

22:18 • 20.12.14

Ամերիկուհի փոփ-աստղ Մադոննան շաբաթ iTunes-ում և այլ երաժշտական ինտերնետ-կայքերում 6 երգ է տեղադրել  իր նոր Rebel Heart ալբոմից, որի թողարկումը նախատեսված է 2015-ին: Երգչուհու խոսքով` դա արվել է` ի պատասխան նրան, որ այս շաբաթ ավելի վաղ համացանցում էին հայտնվել այդ երգերի աշխատանքային տարբերակները:

 

«Հույս ունեի իմ նոր Living for Love  սինգլը  թողարկել Սուրբ Վալենտինի օրվա առթիվ` փետրվարի 14-ին, իսկ ողջ ալբոմը` գարնանը, սակայն նախընտրում եմ, որ իմ երկրպագուները լսեն իմ երգերի վերջնական տարբերակները, ոչ թե կիսատ աշխատանքներ, որոնք հայտնվել են համացանցում», - 56-ամյա երգչուհու խոսքը մեջբերում է ТАСС գործակալությունը:

 

 Երկգուհին հայտնել է, որ ցանկանում է երկրպագուներին այդպիսով վաղ սուրբծննդյան նվեր մատուցել: Թողարկված երգերի շարքում է նաև Նիկի Մինաժի հետ զուգերգը: Rebel Heart ալբոմը նախատեսվում է թողարկել 2015-ի մարտին: Ալբոմի հովանավորներն են` Մադոննան և հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը:

 

 

Մադոննան իր նոր Rebel Heart ալբոմից 6 երգ է տեղադրել iTunes-ում