Դավիթի արձանը վերականգնելու համար Իտալիան կծախսի 250 հազար դոլար
Իտալիայի իշխանությունները մտադիր են 250 հազար դոլար ծախսել Միքելանջելոյի Դավիթի արձանի նոր պատվանդանի համար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես հաղորդվում է, այդ միջոցն անհրաժեշտ է արձանը ստորգետնյա ցնցումներից պաշտպանելու համար:
Արձանը գտնվում է Ֆլորենցիայում, որտեղ մեծ քանակությամբ թույլ երկրաշարժեր են գրանցվում:
Այս տարի անցկացված հետազոտության համաձայն՝ արձանի ոտքերի վրա փոքր ճաքերը կարող են մեծանալ ստորգետնյա ցնցումների հետևանքով:










