Բեռլինյան կինոփառատոնը կբացվի «Մոխրագույնի 50 երանգ» ֆիլմի պրեմիերայով (տեսանյութ)

21:16 • 22.12.14

«Մոխրագույնի 50 երանգ» էրոտիկ մելոդրամայի պրեմիերան կկայանա 2015-ի փետրվարի 11-ին` բեռլինյան կինոփառատոնի բացմանը:

 

Ինչպես հայտնում է Корреспондент-ը` The Hollywood Reporter-ին հղումով, պրեմիերային ներկա կգտնվեն ֆիլմի ռեժիսոր Սեմ Թեյլոր-Ջոնսոնը, սցենարի հիմք հանդիսացող գրքի հեղինակ Էրիկա Լ. Ջեյմսը և գլխավոր հերոսներին մարմնավորած դերասաններ Ջեյմի Դորնանը և Դակոտա Ջոնսոնը:

 

 Ֆիլմի սյուժեի համաձայն` ուսանողուհի Անաստեյշա Սթիլը բնակվում է լավագույն ընկերուհու` համակուրսեցի Քեթրին Կավանայի հետ, ով ավարտական երեկույթից մեկ շաբաթ առաջ հիվանդանում է և խնդրում ընկերուհուն՝ փոխարինել իրեն երիտասարդ գործարարի մոտ հարցազրույցի ժամանակ: