Մարտին Սկորսեզեն և Միք Ջագերը 1970-ականների մասին սերիալ կնկարահանեն

16:31 • 22.12.14

Մարտին Սկորսեզեն և Միք Ջագերը համագործակցելու են 1970-ականների մասին սերիալ նկարելու համար, որը կցուցադրվի HBO հեռուստաալիքով, գրում է buro247.ru-ն։

 

Հեռուստաալիքով հեռարձակվելիք սերիալը պատմելու է 1970-ականների բուռն երաժշտական կյանքի մասին։ Ֆիլմի պրոդյուսերն է լինելու Միք Ջագերը, իսկ ռեժիսորը՝ Մարտին Սկորսեզեն։

 

Արդեն որոշվել է ֆիլմի դերասանական կազմը։ American Century Records երաժշտական ընկերության տնօրենի դերում հանդես է գալու Բոբի Կանավալեն, նրա կնոջ դերում հանդես կգա Օլիվիա Ուայլդը։ Ռեյ Ռոմանոն կխաղա երաժշտական ընկերության գլխավոր պրոդյուսերի դերը։ 

 

Մարտին Սկորսեզեն և Միք Ջագերը 1970-ականների մասին սերիալ կնկարահանեն