Ռոբերտ Քարդաշյանի դերը մինիսերիալում կկատարի Դևիդ Շվիմերը

14:20 • 22.12.14

«Ընկերները» սերիալի դերակատարներից մեկը՝ Դևիդ Շվիմերը, ընտրվել է «Ամերիկյան քրեական պատմություն» մինիսերիալում գլխավոր դեր կատարելու համար։ Շվիմերը կկատարի Ռոբերտ  Քարդաշյանի դերը, գրում է nydailynews.com-ը։

 

Քարդաշյանը եղել է նախկին ֆուտբոլիստ Օ. Ջեյ Սիմփսոնի փաստաբանը։ Վերջինս 1995-ին մեղադրվել է կնոջ՝ Նիկոլ Բրաունի, և ենթադրաբար նրա սիրեկանի՝ Ռոն Գոլդմանի սպանության համար։ Քարդաշյանի շնորհիվ ֆուտբոլիստին հաջողվել է խուսափել ազատազրկումից, և նա արդարացվել է։

 

Ֆիլմի սցենարը գրված է Ջեֆրի Թուբինի «The Run of his Life: The People v. O.J. Simpson» գրքի հիման վրա։ 10 մասից բաղկացած ֆիլմի նկարահանումները կսկսվեն հաջորդ տարի Լոս Անջելեսում։

 

Ռոբերտ  Քարդաշյանը, ով հանրահայտ մոդել Քիմ Քարդաշյանի հայրն է, մահացել է 2003-ին քաղցկեղից՝ Սիմփսոնի արդարացումից 8 տարի անց։ 

Ռոբերտ Քարդաշյանի դերը մինիսերիալում կկատարի Դևիդ Շվիմերը