Աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն հրաշքով փրկվել է բանտից

20:39 • 23.12.14

Իսպանացի աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն հրաշքով է փրկվել բանտից: EFE լրատվականը հայտնում է, որ դա հաջողվել է իշխանությունների հետ համաձայնության գալու շնորհիվ:

 

Մասնավորապես՝ Կաբալյեն մեղադրվում է հարկերից խուսափելու համար, բանտում չհայտնվելու համար նա համաձայանգիր է ստորագրել Կատալոնիայի դատախազության հետ:

 

Դեռ 2014-ի գարնանը պատկան մարմինները Կաբալյեին մեղադրել էին 508,5 հազար եվրոյի հարկից խուսափելու համար: Համաձայնագիրը հնարավոր է դարձել, երբ երգչուհին համաձայնել է վճարել իր պարտավորությունը:

 

Պարզվում է՝ Բարսելոնայում ապրելով՝ երգչուհին իր հոնորարները պահ է տվել Անդորայի բանկերից մեկին, ինչը նրան թույլ է տվել հարկեր չվճարել Կատալոնիայում: Վերջինիս իշխանությունները այս քայլը խարդախություն են գնահատել:

 

Կաբալյեի դեմ քրգործ էր հարուցվել, նրան սպառնում էր ազատազրկում: Այժմ նա ազատվել է կես տարվա պայմանական ազատազրկումով և 240 հազար եվրո տուգանքով: Այժմ այս գործի առնչությամբ որոշումը սպասում է դատավորի հաստատմանը:

 

Աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն հրաշքով փրկվել է բանտից