«Եվրատեսիլ - 2015»-ը կվարի Կոնչիտա Վուրսթը. լուսանկար

23:13 • 23.12.14

«Եվրատեսիլ - 2015» համաեվրոպական երգի մրցույթը կվարի մրցույթի այս տարվա հաղթող, Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտա Վուրսթը: Այս մասին հայտնում է Eurovision.tv-ն:

 

Հաջորդ տարի Վիեննայում անցկացվելիք մրցույթում Կոնչիտան եթերում կլինի այսպես կոչված` «կանաչ սենյակից», որում մրցույթի մասնակիցները ավանդաբար սպասում են իրենց արդյունքներին:

 

Հայտնի մրցույթի այլ վարողների թվում կլինեն Միրյամ Վեյխսելբրաունը, Էլիս Թամլերը և Արաբելա Քիզբաուերը: Ըստ մրցույթի կազմկոմիտեի՝ բոլոր երեք հաղորդավարուհիները ընտրվել են մեծ միջոցառումներ վարելու իրենց հարուստ փորձի բերումով:

Վիեննայի «Եվրատեսիլը» կլինի «Եվրատեսիլի» 60-րդ հոբելյանական թողարկումը:

 

«Եվրատեսիլ - 2015»-ը կվարի Կոնչիտա Վուրսթը. լուսանկար