Նյու Յորքում «Հարցազրույց» ֆիլմի սցենարի հանրային ընթերցումներ կկազմակերպվեն
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի մասին «Հարցազրույց» սկանդալային ֆիլմի սցենարի հանրային ընթերցումները կկայանան դեկտեմբերի 27-ին Նյու Յորքում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով The Los Angeles Times-ին։
Միջոցառումը կանցկացվի Treehouse Theatre թատրոնում։ Ընթերցումների կազմակերպիչները նշել են, որ մտադիր են բոլոր ցանկացողներին հնարավորություն տալ միավորվել հանուն խոսքի ազատության, որպեսզի պաշտպանեն բոլոր նրանց, ում սպառնացել են հաքերները։
Սցենարը կկարդան թատերական կատակերգու դերասանները։ Ֆիլմի սցենարը գրել են Դեն Ստերլինգը, Էվան Գոլդբերգը և Սեթ Ռոգենը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Sony ընկերության համակարգչային ցանցը կոտրած հաքերները մտադիր են հարձակումներ գործել ԱՄՆ-ի կինոթատրոնների վրա, «2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների նման»։










