Բրիտանիայում գրքերը հասցեատերերին կհասցնեն բվերը
Waterstones բրիտանական գրախանութների ցանցը գրախանութից օգտվող հաճախորդներին հայտարարել է իր արտասովոր գաղափարի մասին: Այս մասին հաղորդում է euromag.ru-ն` հղում կատարելով Direct Press-ին:
Waterstones ընկերությունը այդ գաղափարը կյանքի է կոչելու հատուկ վարժեցված «առաքիչ-բվերի» օգնությամբ:
Ընկերության մամլո քարտուղարը նշել է, որ ընկերությունում մտադիր են այդ գաղափարը աշխատեցնել «Waterstones կոմնորոշվող առաքման համակարգ» անվան ներքո: Ծրագրի իրականացման համար երկար ժամանակ կպահանջվի, քանի որ բվերի վարժեցման համար մի քանի տարի կպահանջվի:
Ընկերությունը խոստանում է, որ գրքերի առաքման նման մեթոդը բավականին մատչելի կլինի` մոտ 3.5 եվրո, և որ այն հուսալի և անվտանգ կլինի:










