Մադամ Տյուսոյի թանգարանում հայտնվել է Քիթնիս Էվերդինի մոմե արձանը՝ «Քաղցած խաղեր» ֆիլմից

17:28 • 23.12.14

Լոնդոնում Մադամ Տյուսոյի թանգարանում հայտնվել է ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսի մոմե արձանը՝ «Քաղցած խաղեր» ֆիլմից Քիթնիս Էվերդինի դերում, գրում gazeta.ru-ն՝ The Guardian-ին հղումով։

 

Լոուրենսի ամբողջ հասակով արձանը թանգարանում կցուցադրվի մինչ 2015-ի նոյեմբերը, երբ վարձույթի դուրս կգա «Քաղցած խաղեր» ֆիլմի եզրափակիչ մասը։

 

Թանգարանի ներկայացուցիչը մեկնաբանել է, որ ուրախ են համագործակցել Lionsgate-ի հետ, որը թույլատրել է Քիթնիսի արձանը ներկայացնել կինոթատրոններում The Hunger Games: Mockingjay- Part 1 ֆիլմի ցուցադրությունից անմիջապես հետո։

Մադամ Տյուսոյի թանգարանում հայտնվել է Քիթնիս Էվերդինի մոմե արձանը՝ «Քաղցած խաղեր» ֆիլմից