Եթե գրվեր այնպիսի երգ, որից ամբողջ աշխարհում խաղաղություն կտիրեր, ես կերգեի, Պուգաչովան՝ Պուտինին (լուսանկարներ, տեսանյութ)

12:35 • 23.12.14

Կրեմլում երեկ կայացել է ավանդական նախատոնական պետական պարգևների հանձնման արարողությունը։ Երկրի նախագահ Վլադիմիր Պուտինից պարգևներ ստանալու համար Եկատերինյան սրահում են հավաքվել առաջին մեծության աստղեր՝ Ալեքսանդրա Պախմուտովա, Վլադիմիր Սպիվակով, Ալլա Պուգաչովա, Ալեքսանդր Շիրվինդտ, Միխայիլ Պիոտրովսկի և Սերգեյ Ստեպաշին, գրում է Комсомольская правда-ն։

 

65-ամյա հոբելյանի կապակցությամբ «Հայրենիքի առաջ ունեցած արժանիքների համար» 4-րդ աստիճանի մեդալ ստանալուց հետո հանրահայտ երգչուհի Ալլա Պուգաչովան իր խոսքն է ասել ներկաներին՝ շնորհակալություն հայտնելով երկրպագուներին և հեղինակներին։

 

«Եթե հնարավոր լիներ գրել մի երգ, որից խաղաղություն կհաստատվեր ամբողջ աշխարհում, ապա ես այդ երգը կերգեի։ Շնորհակալություն, և ես կասեմ իմ ավանդական խոսքը՝ եթե ինչ-որ բան մնացել է ձեր սրտերում, ապա ավելի մեծ պարգև ես չեմ էլ ցանկանում»,- ասել է Պուգաչովան։

РИА Новости

РИА Новости

РИА Новости

РИА Новости

РИА Новости

 

Եթե գրվեր այնպիսի երգ, որից ամբողջ աշխարհում խաղաղություն կտիրեր, ես կերգեի, Պուգաչովան՝ Պուտինին (լուսանկարներ, տեսանյութ)