Մահացել է ռեժիսոր Ջոզեֆ Սարջենթը
Սրտի հիվանդությունից 89 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Ջոզեֆ Սարջենթը, գրում է gazeta.ru-ն՝ Variety-ին հղումով։
Սարջենթն «Էմմիի» քառակի մրցանակակիր է, Բրիտանական կինոակադեմիայի երկու անվանակարգերում ներկայացված The Taking Of Pelham One Two Three (1974թ.) ֆիլմի հեղինակը։
Նա ներկայացվել է նաև «Ոսկե ազնվամորի» մրցանակի՝ «Վատագույն ֆիլմ» և «Վատագույն ռեժիսոր» անվանակարգերում։
Սարջենթը շարունակել է աշխատել մինչև 84 տարեկանը, զբաղվել է հեռուստաֆիլմերով, արվեստի խմբակներ կազմակերպել երեխաների համար, ովքեր բռնության են ենթարկվել։










