«Աստղային ուղի- 3» ֆիլմի ռեժիսորը կլինի Ջասթին Լինը
«Աստղային ուղի- 3» ֆիլմի նոր ռեժիսոր է նշանակվել Ջասթին Լինը, ով հայտնի է «Ֆորսաժ» ֆիլմի մի քանի մասերի աշխատանքներով, գրում է Интерфакс-ը։
Լինը փոխարինելու է ռեժիսոր Ռոբերտո Օրսիին, ով հրաժարվել է ֆիլմից։ Ավելի վաղ, թեկնածուների թվում նշվում էր Էդգար Ռայթի անունը։
«Աստղային ուղի» ֆիլմի առաջին 2 մասերը նկարահանել է Ջեյ Ջեյ Աբրամսը, ում հրավիրել են աշխատելու «Աստղային պատերազմներ» նոր եռապատման առաջին ֆիլմի վրա։
«Աստղային ուղի- 3» ֆիլմի թողարկումը նախատեսված է 2016-ին։










