Հայտնի է «Աստղային ճանապարհ 3» ֆիլմի պրեմիերայի օրը
Հանրահայտ «Աստղային ճանապարհ» (Star Trek) ֆիլմաշարի 3-րդ մասի պրեմիերան կայանալու է 2016թ. հուլիսի 8-ին, հայտնում է itar-tass.com-ը:
Ֆիլմի ռեժիսորը Ջասթին Լին է, ով հանդիսատեսին հայտնի է որպես «Ֆորսաժ» (The Fast & the Furious) ֆիլմաշարի 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերի ռեժիսոր: Նա նաև աշխատել է «Իսկական դետեկտիվ» (True Detective) սերիալի վրա:
Հայտնի է, որ «Աստղային ճանապարհ 3» ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2015թ. սկզբին:










