Բրիտանացի գեղազարդիչը 10 տարում իր տունը վերածել է Սիքստինյան մատուռի կրկնօրինակի (լուսանկարներ)
Միքելանջելոյից 4 տարի պահանջվեց՝ Վերածննդի արվեստի ավանդույթները նորովի ներկայացնելու համար, իսկ նախկին գեղազարդիչն այժմ Սիքստինյան մատուռի իր տարբերակն է կերտել:
Ինչպես Daily Mail-ն է հաղորդում՝ 67-ամյա նկարիչը երբևէ չի տեսես Սիքստինյան մատուռը, որը, սակայն, ոգևորել է նրան իր տան սենյակներից մեկի առաստաղին կրկնօրինակել մատուռի նկարազարդումները: Նա երբեք չի այցելել Իտալիա: Ամբողջ պատկերազարդումը Ռոբերտ Բերնսը կատարել է՝ օգտվելով գրքի լուսանկարներից: Իհարկե՝ աշխատանքը նրանից շատ ավելի ժամանակ է խլել: Իր գլուխգործոցը նա ավարտել է 10 տարում:






























