Ստվերանման քանդակներ՝ մսագործի դանակներից (լուսանկարներ)
Պեկինում բնակվող արվեստագետ Լի Հոնգբոն կարողանում է ստվերանման քանդակներ պատրաստել մսագործի դանակի ամուր մետաղից, որը բավականին բարդ է, գրում է Sploid.gizmodo.com-ը։
Նրա Shadow of Knives կոչվող արվեստի աշխատանքները ներկայացվել են Contemporary ցուցահանդեսում։
Հիմնականում նման դանակներն ասիական երկրներում օգտագործվում են ավելի մեծ սերնդի ներկայացուցիչների կամ մսավաճառների կողմից՝ սնունդը կտրատելու համար։
Արվեստագետը կարողացել է միսը կտրատող դանակներից պատրաստել նուրբ և գեղեցիկ ստվերային կերպարներ։


















