Լեգենդար բլյուզմենի հիշատակին. Ջո Քոքերի լավագույն երգերը (տեսանյութեր)

12:59 • 24.12.14

Հանրահայտ երգիչ Ջո Քոքերի խռպոտ, հզոր ու զգացմունքներով լի ձայնը հնարավոր չէ չճանաչել այլ ձայների ծովում: Բլյուզ կատարող այս մարդն անկեղծ էր և’ բեմում, և’ երաժշտության մեջ:
Յոթանասունամյա Քոքերը, պարտվելով ծանր հիվանդության դեմ պայքարում, կյանքից հեռացել է դեկտեմբերի 22-ին. այս կապակցությամբ AdMe.ru-ն որոշել է վերհիշել նրա լավագույն երգերը:

 

Աղբյուրը նշում է, որ Քոքերը սկսել է երգել 17 տարեկանից, երբ հասկացել է, որ չի կարող ապրել առանց երաժշտության: Կարիերայի սկզբում նա երգել է Չակ Բերիի ու Ռեյ Չարլզի երգերը` հարազատ Շեֆիլդում:

 

Հիսնամյա կարիերայի ընթացքում Քոքերը ստացել է անթիվ-անհամար պարգևներ, թողարկել մոտ 40 ալբոմ ու շրջագայել ամբողջ աշխարհով: Իր վերջին համերգը բլյուզմենը տվել է 2014թ. ամռանը` Լոնդոնում:

 


«Ես կարող եմ լսել ցանկացած երաժշտություն, քանի որ նոր երաժշտությունն ինձ միշտ ոգևորում է: Այլ կատարողների չլսելով՝ անհնար է աշխատել ինքդ քեզ վրա»:

 

 

«Ես հանձն չեմ առնի վոկալ սովորեցնել: Թող երիտասարդներն իրենք իրենց գտնեն, ինչպես ժամանակին արել եմ ես»:

 


«Բախտս բերել է, որ երկար կարիերայիս ընթացքում ձայնագրել եմ մի քանի երգ, որոնց հետ շատ մարդիկ կապում են իրենց վառ հիշողությունները»:

 


«70-ականների կեսին ինձ համար մռայլ ժամանակահատված էր, քանի որ ես խնդիրներ ունեի ալկոհոլի հետ»:

 

 

«Իրականում իմ մեջ դեռևս լիքը էներգիա կա: Բայց եթե մի օր ես բեմ դուրս գամ ու զգամ, որ հանդիսատեսը չի ուզում ինձ տեսնել, ուղղակի կասեմ ինքս ինձ. «Բավակա՛ն է»»:

 


«Այս տարի ես դառնում եմ 69 տարեկան, բայց ներսումս ապրում է այն նույն երիտասարդը, ով միայն վերջերս է բեմ բարձրացել: Հասկանում եք, երբ ես երգում եմ, մարմինս զգում է այն ամենը, ինչ զգացել է կարիերայիս սկզբում: Այո՛, ես  սիրում եմ իմ տարիքը»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լեգենդար բլյուզմենի հիշատակին. Ջո Քոքերի լավագույն երգերը (տեսանյութեր)