Քեմերոն Դիասը նշանվել է Բենջամին Մեդանի հետ

01:09 • 24.12.14

Հոլիվուդյան աստղ Քեմերոն Դիասը պաշտոնապս նշանվել է Բենջամին Մեդանի հետ: Այս մասին հաղորդում է newsru.com-ը` հղում կատարելով People-ին:

Աղբյուրը հիշեցնում է, որ արդեն մի քանի ամիս է` ինչ զույգի նշանադրության մասին են խոսում, սակայն այն հաստատվել է այժմ:

Տեղեկությունների համաձայն` այն տեղի է ունեցել մի քանի օր առաջ, Ֆլորիդայում հանգստի ժամանակ, որտեղ ապրում է Դիասի ընտանիքը: Մեդենայի և Դիասի ներկայացուցիչները չեն մեկնաբանել զույգի միությունը:

Քեմերոն Դիասը նշանվել է Բենջամին Մեդանի հետ