Ռեժիսոր Թիմ Բերտոնն ու դերասանուհի Հելենա Բոհեմ Կարտերը բաժանվել են

09:21 • 24.12.14

Ամերիկյան հայտնի ռեժիսոր Թիմ Բերտոնը 13 տարվա քաղաքացիական ամուսնությունից հետո բաժանվել է բրիտանացի դերասանուհի Հելենա Բոհեմ Կարտերից, հայտնում է itar-tass.com-ը:

 

Ըստ People ամսագրի տվյալների՝ զույգը բաժանվել է երկկողմ համաձայնությամբ` պայմանավորվելով մնալ ընկերներ ու միասին դաստիարակել երեխաներին:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Բերտոնն ու Կարտերը ծանոթացել են 2001թ.` «Կապիկների մոլորակ» ֆիլմի նկարահանման հրապարակում: 

 

Զույգն ունի 2 երեխա` 11-ամյա Բիլին և 7-ամյա Նելը:

 

 
 
 
 
 
 
 
Ռեժիսոր Թիմ Բերտոնն ու դերասանուհի Հելենա Բոհեմ Կարտերը բաժանվել են