Տարվա ամենագերագնահատված կինոաստղերը՝ ըստ Forbes-ի
Forbes ամերիկյան հանդեսը նոր վարկանշային աղյուսակ է ներկայացրել՝ այն աստղերի, որոնց անարդարացիորեն շատ են վճարում, սակայն նրանք այդ ծախսերը հետ չեն բերում ստուդիաներին իրենց դերերով:
Ցուցակը գլխավորում է Ադամ Սենդլերը: Վերջինս արդեն որերորդ տարին է՝ գլխավորում է Հոլիվուդի ամենագերագնահատված դերասանների ցուցակը:
Իր ստացած յուրաքանչյուր դոլարի դիմաց նա բերել է 3,2 դոլար: Եթե համեմատվում են հոնորարները՝ ամփոփիչ դրամարկղային հասույթի տվյալների հետ, ապա Սենդլերինը ամենացածր ցուցանիշն է:
Այս տարի Սենդլերը տխրահռչակ ցուցակում է հայտնվել «Այդքան տարբեր երկվորյակներ» և «Հայրիկ-ցը-ցը» ֆիլմերի բերումով:
Ցուցակում երկրորդ տեղում է Ջոնի Դեփը՝ «Միայնակ ռեյնջերը» և «Մռայլ ստվերներ» ֆիլմերով, որոնք փաստորեն այնքան էլ հետաքրքիր չեն հանդիսատեսին:
Եռյակը եզրափակում է Բեն Սթիլերը՝ չհաջողված «Ինչպես երկնաքեր գողանալ» և «Ջոկատականները» ֆիլմերով:
Տասնյակում են Ռայան Ռեյնոլդսը, Թոմ Հենքսը, Ուիլ Ֆարելը, Չենինգ Թաթումը, Դենզել Վաշինգտոնը, Սանդրա Բուլոքը, Բեն Աֆլեքը:










