Քլինթ Իսթվուդն ամուսնալուծվել է
Դերասան և ռեժիսոր Քլինթ Իսթվուդը պաշտոնապես բաժանվել է կնոջից՝ Դինայից, գրում է lenta.ru-ն:
Տիկին Իսթվուդն ապահարզանի դիմում էր ներկայացրել դեռևս 2013 թվականի հոկտեմբերին:
Հարաբերությունները խզելու պատճառ է նշվել ամուսինների միջև «անհաշտ հակասությունները»: Դինա Ռուիսը պնդել է ալիմենտների հարցում և ցանկանում էր, որ 18-ամյա դուստր Մորգանը մնա իր հետ:
84-ամյա Իսթվուդի համար Դինա Ռուիսի հետ միությունը երկրորդ ամուսնությունն է եղել: Նրանց ընդհանուր երեխան Դինայի առաջնեկն է, իսկ Քլինթի համար՝ ութերորդը. նա ևս յոթ երեխա ունի տարբեր կանանցից:
Ապահարզանի դիմում ներկայացնելուց հետո տիկին Իսթվուդը դեպրեսիայից բուժման կուրս է անցել: Նրա ամուսինը դեռ բաժանումից առաջ նոր հարաբերություններ է սկսել. 42-ամյա Էրիկա Ֆիշերը հաստատել է, որ նրանք հանդիպում են:
Քլինթ Իսթվուդի և Դինա Ռուիսի միությունը տևել է 18 տարի:










