Թամարա Գվերցիտելին դատի կտա Վրաստանի մշակույթի պալատի ղեկավարին

15:59 • 24.12.14

Երգչուհի Թամարա Գվերցիտելին հայտնել է, որ պատրաստվում է դատի տալ Վրաստանի մշակույթի պալատի ղեկավար Դավիդ Օկիտաշվիլիին։ Վերջինս արտիստուհուն մեղադրել է վրաց զինվորներին չհարգելու համար։

 

Պատճառն «Իմ Ռուսաստան» երգն է, որը երգչուհին կատարել է մեկ այլ վրաց երգիչ՝ Սոսո Պավլիաշվիլիի հետ, հայտնում է lenta.ru-ն։

 

«Չեմ պատրաստվում արդարանալ նրա համար, որ աշխատում եմ Ռուսաստանում և իմ երգացանկում կա Ռուսաստանի մասին երգ, որը ես կատարել եմ Սոսո Պավլիաշվիլիի հետ և որը ձայնագրվել է 2005-ին, և ոչ հիմա, ինչպես հայտարարում է պարոն Օկիտաշվիլին»,-ասել է երգչուհին։

 

Նա նշել է, որ առաջիկա օրերին կայցելի Վրաստան և դատի կտա նրան։

 

Օկիտաշվիլին նաև սպառնացել էր արգելել արտիստների համերգները Վրաստանում։ Ի դեպ, վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ Պավլիաշվիլին Օկիտաշվիլիի երեխայի կնքահայրն է։

 

Գվերցիտելին Ռուսաստանի, Վրաստանի և Ինգուշեթիայի ժողովրդական արտիստուհի է։

Թամարա Գվերցիտելին դատի կտա Վրաստանի մշակույթի պալատի ղեկավարին