ԱՄՆ-ում քննադատել են հայտնի գործակալ Բոնդին սևամորթ դարձնելու գաղափարը (լուսանկար)

16:46 • 25.12.14

Ամերիկացի հասարակական գործիչ, հեռուստառադիոհաղորդավար Ռաշ Լիմբոն կարծում է, որ դերասան Իդրիս Էլբան չպետք է խաղա Ջեյմս Բոնդի դերը։ Պատճառը նրա սևամորթ լինելն է: Շոումենը նման կարծիք է հայտնել իր հեղինակային ռադիոհաղորդման՝ The Rush Limbaugh Show-ի ժամանակ, գրում է lenta.ru-ն:

 

Հաղորդավարը պարզաբանել է, որ հայտնի գործակալ Ջեյմս Բոնդի ստեղծողը՝ գրող Յան Ֆլեմինգը, իր կերպարը պատկերացրել է սպիտակամաշկ շոտլանդացի, իսկ Էլբան սևամորթ բրիտանացի է:

 

«Գիտեմ, որ իմ խոսքերը կարող են որպես ռասիստական ընկալվել, բայց սա այն Բոնդը չէ, որին մենք գիտենք»,- նշել է Լիմբոն:

 

Համեմատության համար շոումենն առաջարկել է պատկերացնել դերասաններ Ջորջ Քլունիին և Քեյթ Հադսոնին Բարաք և Միշել Օբամաների դերում ինչ-որ մի կենսագրական ֆիլմում կամ կատակերգու Քելսի Գրեմերին Նելսոն Մանդելայի կերպարում:

 

Այն մասին, որ Էլբան կարող է խաղալ գործակալ 007-ի դերը հաջորդ՝ 25-րդ ֆիլմում, հայտնի է դարձել Sony Pictures ընկերության աշխատակիցների նամակագրությունից, որը համացանցում է հայտնվել ընկերության վրա կիբերհարձակումից հետո:

Идрис Эльба

ԱՄՆ-ում քննադատել են հայտնի գործակալ Բոնդին սևամորթ դարձնելու գաղափարը (լուսանկար)