«Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմը շարունակություն կունենա

12:10 • 25.12.14

Հոլիվուդում կնկարահանեն «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի շարունակությունը։

 

Չորս գլխավոր հերոսուհիները դարձյալ կնկարահանվեն միասին։ Նոր ֆիլմը կկոչվի «Ամուսնալուծություն», գրում է rosbalt.ru-ն։

 

Ամերիկյան HBO ալիքի նոր կատակերգությունում հերոսներ Քերի Բրեդշոուն և պարոն Բիգը կամուսնալուծվեն։ Ընկերուհիների աջակցությամբ գլխավոր հերոսուհին նոր սիրավեպ կունենա։

 

Ֆիլմում կնկարահանվեն Քիմ Քեթրոլը, Քրիսթին Դևիսը, Սինթիա Նիքսոնը և Սառա Ջեսիկա Պարկերը։ Վերջինս նաև նախագծի պրոդյուսերն է։

 

«Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմը շարունակություն կունենա