Հայաստանն ու աշխարհի մյուս հնագույն պետություններից 5-ը` լուսանկարներով
Աշխարհում առաջին պետությունները հայտնվել են շուրջ 6000 տարի առաջ, սակայն ոչ բոլորն են կարողացել հասնել մինչև մեր օրերը: Որոշ տերություններ ընդմիշտ անհետացել են, մյուսներից մնացել են միայն անունները: Այս մասին գրում է Русская Семерка պարբերականն ու ներկայացնում աշխարհի հնագույն պետություններից 6-ը, որոնք սերում են Հին աշխարհից:
1. Հայաստան


Հայոց պետականության պատմությունը մոտ 3000 տարվա պատմություն ունի, սակայն դրա արմատները հարկ է փնտրել էլ ավելի հին ժամանակներում` մ.թ.ա. XII դարում գոյություն ունեցած Արմե-Շուպրիա կամ Շուբրիա անունով հայտնի ցեղային միությունում, որը մ.թ.ա. 7-6-րդ դդ վերածվել է սկյութա-հայկական միության: «Հայաստան» անվանումը առաջին անգամ հիշատակվել է Պարսկաստանի Դարեհ Առաջին արքայի ձեռագրերում՝ մ.թ.ա. 521-ին:
Իրան

Իրանի պատմությունը հնագույններից ու հարուստներից մեկն է: Հիմնվելով գրավոր աղբյուրների վրա` գինականները ենթադրում են, որ Իրանը մոտ 5000 տարվա պատմություն ունի: Ի դեպ՝ Իրանի պատմությանն են վերագրում այնպիսի հնագույն մի կազմավորում, ինչպիսին Էլամն էր, որը գտնվում էր ներկայիս Իրանի հարավ-արևմուտքում և հիշատակվում է Աստվածաշնչում: Առաջին առավել էական իրանական պետությունը Մեդինայի թագավորությունն էր, որը հիմնադրվել էր մ.թ.ա. 7-րդ դարում:
Չինաստան

Չին գիտնականների պնդմամբ` Չինաստանի քաղաքակրթությունը մոտ 5000 տարեկան է, սակայն գրավոր աղբյուրները փաստում են, որ այն 3600 տարվա պատմություն ունի: Դա Շան դինաստիայի իշխանության ժամանակշրջանն է: Չինաստանի քաղաքակրթությունը ձևավորվել և զարգանում էր Հուանհե և Յանցզի խոշորագույն գետերի ավազանում:
Հունաստան

Հունաստանը բոլոր հիմքերն ունի՝ համարվելու եվրոպական քաղաքակրթություն: Շուրջ 5000 տարի առաջ Կրետե կղզու վրա ծնվել է Մինոսյան մշակույթը, որն ավելի ուշ հույների միջոցով տարածվել է նաև մայրցամաքում: Հենց կղզում է ձևավորվում պետականության առաջին համակարգը, հայտնվում է առաջին գիրը, ծնվում են դիվանագիտական և առևտրային հարաբերությունները Արևելքի հետ: Մ.թ.ա. 3-րդ հազարմյակի վերջին ի հայտ եկած Էգեյան քաղաքակրթությունը արդեն լիարժեք պետական կազմավորում էր ներկայացնում:
Եգիպտոս

Մ.թ.ա. 4-3-րդ դարերում Նեղոսի վերին ու ստորին հոսանքներով ձգվող մի քանի տասնյակ քաղաքներ միավորվել են երկու տիրակալի իշխանության ներքո: Այդ պահից էլ սկսվում է Եգիպտոսի 5000-ամյա պատմությունը: Շուտով պատերազմ է սկսվում Վերին և Ստորին Եգիպտոսի միջև, որի արդյունքում հաղթեց Վերին Եգիպտոսի արքան: Փարավոնի իշխանության ներքո ձևավորվեց ուժեղ պետություն, որը ժամանակի հետ իր ազդեցությունը տարածեց հարևան երկրների վրա:
Ճապոնիա

Հին Ճապոնիայի մասին առաջին հիշատակումները նշվում են մ.թ.ա. 1-ին դարի չինական ժամանակագրական աղբյուրներում: Դրանցում, մասնավորապես, ասվում է, որ կղզեխմբում 100 փոքր երկիր է գոյություն ունեցել, որոնցից 30-ը հարաբերություններ են հաստատել Չինաստանի հետ: Ենթադրաբար՝ առաջին ճապոնական Ձիմմու կայսեր տիրակալությունը սկսվել է մ.թ.ա. 660 թվականին: Ի դեպ, մի շարք աղբյուրներ Ձիմմուին համարում են կիսաառասպելական կերպար:










