Անգլիական Յորքում վաճառքի է հանվել Ջեյն Օսթինի «Էմմա» վեպի հազվագյուտ նմուշ

15:37 • 25.12.14

Յորք քաղաքում վաճառքի է հանվել անգլիացի գրող Ջեյն Օսթինի «Էմմա» վեպի առաջին հրատարակության հազվագյուտ նմուշ, հաղորդում է ТАСС-ը:

 

Հազվագյուտ նմուշը գնահատվել է մոտ 100 հազար ֆունտ ստերլինգ (155 հազար դոլար):

 

Աճուրդի կազմակերպիչների վկայությամբ՝ վեպը, որն «ասես հենց նոր դուրս եկած լինի տպագրությունից», հայտնաբերվել է այլ հրատարակությունների հետ Շոտլանդիայի ամրոցներից մեկում:

 

Գրքի վրա նշված է նախկին սեփականատիրոջ անունը՝ «լեդի Մ. Դալրիմփլ»: Հրատարակության ներկայիս սեփականատեր Ջեյմս Հոլգեյթը պատմել է, որ «այն ժամանակներում գիրքը կարող էր գնվել առանց շապիկի, իսկ այնուհետ ուղարկվեր արհեստանոց՝ շապիկ դնելու համար»:

 

«Էմմա»-ն Ջեյն Օսթինի չորրորդ մեծ վեպն է: Փոքր տպաքանակն այդպես էլ ամբողջությամբ չի վաճառվել գրողի կյանքի ընթացքում:

Անգլիական Յորքում վաճառքի է հանվել Ջեյն Օսթինի «Էմմա» վեպի հազվագյուտ նմուշ