Բուրգերը հրեաներն են կառուցել. նման պնդումների համար Եգիպտոսն արգելել է հրեաների փախուստի մասին նոր հոլիվուդյան ֆիլմը

20:50 • 26.12.14

Եգիպտոսն արգելել է «Ելք» (Exodus) հոլիվուդյան ֆիլմը, որը պատմում է Հին Եգիպտոսից հրեաների փախուստի մասին։ Այս մասին հայտնում է BBC-ն։

 

Եգիպտոսցի գրաքննիչները համարել են, որ ֆիլմում տեղ են գտել «պատմական անճշտություններ»։ Դրանց թվում են՝ պնդումները, թե բուրգերը կառուցել են հրեաները, և որ երկրաշարժը, այլ ոչ թե Մովսեսի հրաշքն է փախչող հրեաների առաջ բացել Կարմիր ծովը։

 

«Ելքի» բյուջեն կազմել է 140 մլն ԱՄՆ դոլար, ցուցադրության առաջին շաբաթում ունեցել է 24.5 մլն-ի հասույթ, ռեժիսորն է Ռիդլի Սքոթը, Մովսեսին մարմնավորում է Քրիստիան Բեյլը։  

 

Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ նույն ֆիլմն արգելվել է նաև Մարոկկոյում։

 

This image released by 20th Century Fox shows Joel Edgerton in a scene from "Exodus: Gods and Kings."

Embedded image permalink

Բուրգերը հրեաներն են կառուցել. նման պնդումների համար Եգիպտոսն արգելել է հրեաների փախուստի մասին նոր հոլիվուդյան ֆիլմը