Կիմ Չեն Ընի սպանության մասին ֆիլմը մեկ օրում ներբեռնել է 900.000 օգտատեր

08:24 • 26.12.14

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի սպանության մասին «Հարցազրույց» ֆիլմի պատճենները մեկ օրում ներբեռնել է ավելի քան 900.000 մարդ, գրում է Лента-ն։

 

YouTube Movies, Google Play, Xbox Video և կինոժապավենի պաշտոնական կայքում ֆիլմի տեղադրումից հետո դրա բարձրորակ պատճենները ներբեռնել են տորենտ-օգտատերերն ամբողջ աշխարհում։

 

Ամերիկյան Sony Pictures ընկերությունը հայտնել էր, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի մասին սկանդալային «Հարցազրույց» ֆիլմը կտարածի համացանցում:

 

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ հյուսիսկորեացի հաքերները նոյեմբերի վերջին հարձակում են իրականացրել Sony Pictures-ի վրա և հայտնել, որ ֆիլմն էկրան բարձրացնելու դեպքում ահաբեկչական գործողություններ կիրականացվեն:

Կիմ Չեն Ընի սպանության մասին ֆիլմը մեկ օրում ներբեռնել է 900.000 օգտատեր