Բեյոնսեն ճանաչվել է «Տարվա արտիստ»՝ ըստ Facebook-ի. Քիմ Քարդաշյանը 10-րդն է

12:34 • 27.12.14

Facebook սոցկայքը կազմել է այս տարվա ամենահեղինակավոր անձանց սեփական վարկանիշային ցուցակը։

 

Պարզվել է, որ երկրպագուներն առավել շատ հետաքրքրվել են երգչուհի Բեյոնսեի գործունեությամբ, նա զբաղեցրել է ցուցակի առաջին հորիզոնականը, փոխանցում է segodnya.ua-ն։

 

Եվ դա բոլորվին էլ զարմանալի չէ, քանի որ վերջին կես տարվա ընթացքում երգչուհու անունը միշտ եղել է առաջին էջերին։

 

Սոցկայքի ցուցակի լավագույն տասնյակում են նաև երգիչ Ֆարել Ուիլյամսը, հումորիստ-հաղորդավար Ջիմի Ֆելոնը, ռեփեր Pitbull-ը և այլ հայտնի աստղեր։

 

Հայազգի մոդել Քիմ Քարդաշյանը զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը։

Բեյոնսեն ճանաչվել է «Տարվա արտիստ»՝ ըստ Facebook-ի. Քիմ Քարդաշյանը 10-րդն է