ՀՀ մշակույթի նախարարն ամփոփեց 2014 թվականն ու առանձնացրեց ձեռքբերումները

13:36 • 27.12.14

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփելով 2014 թվականի ընթացքում տեղի ունեցած մշակութային իրադարձությունները, հատկապես, որոնք եղել են տարվա ընթացքում:


«Ավարտվել են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեխնիկական  վերազինման և արդիականացման աշխատանքները»,- ասաց Հասմիկ Պողոսյանը՝ շարունակելով. «Թանգարանների վերանորոգման և նոր մշտական ցուցադրությունների կազմակերպման ուղղությամբ ՀՀ Նախագահի հանձնարարականով, Սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով ավարտին են մոտենում Պ. Սևակի տուն-թանգարանի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները»:


Շարունակելով խոսել թանգարանների վերանորոգման մասին, նախարարն ասաց, թե ստեղծվել է «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ը։ Ավարտվել են թանգարանի շինարարական աշխատանքները, մշակվում է մշտական ցուցադրության պլանը և 2015թ. տարեսկզբին թանգարանն իր դռները կբացի այցելուների առաջ:


«Այսուհանդերձ, թանգարանների ոլորտը դեռևս չունի օրենք, այն մշակման փուլում է»,- ասաց Հասմիկ Պողոսյանը:
 

ՀՀ մշակույթի նախարարն ամփոփեց 2014 թվականն ու առանձնացրեց ձեռքբերումները