Գողերն սկսել են վերադարձնել Պոմպեյի ավերակներից գողացած բեկորները

01:09 • 27.12.14

Պոմպեյի ավերակները գտնվում են վերականգնման գործընթացում, ինչը հնարավոր է դարձել անհավանական երևույթի շնորհիվ:


Ինչպես գրում  է Euromag-ը` հին հռոմեական քաղաքից ժամանակին գողացած բեկորները գողերը ափսոսանքի խոր զգացումով վերադարձրել են ավարը` գիտակցելով իրենց սխալը:


The Local-ի հաղորդմամբ` խղճի խայթն արթնացրել է Կանադայի բնակչուհին, ով հայտնի է դարձել նրանով, որ իր օրինական տեղն է վերադարձրել Պոմպեյի ավերակների մասը, որը գողացել էր 50 տարի առաջ` մեղրամսի ժամանակ:


Իտալիայի ամենանշանավոր զբոսաշրջային վայրերից մեկի տնօրենը  վստահեցրել է, որ այս դեպքը միակը չէ, և որ հարյուրավոր այլ հնագիտական  իրեր են վերադարձվել թանգարանին վերջին տարիների ընթացքում: Հաճախ արժեքավոր իրերը վերադարձվում են ափսոսանք արտահայտող նամակի ուղեկցությամբ:


«Վերջին տարիներին մենք հարյուրավոր ծանրոցներ ենք ստացել` հնագույն քաղաքի բեկորներով», - ասել է տնօրեն Օսաննան:



Պոմպեյի ավերակները ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կառույց են հանդիսանում և տարեկան կտրվածքով 2.5 մլն այցելու ընդունում:


 

Գողերն սկսել են վերադարձնել Պոմպեյի ավերակներից գողացած բեկորները