Ամերիկացին վենետիկյան ապակին վերածում է արվեստի բացառիկ գործերի (լուսանկարներ)

18:41 • 29.12.14

Ապակու հալեցման գործընթացն ինքնին արտասովոր է, սակայն պարզվում է, որ դրան կարելի է ցուցաբերել նաև ստեղծագործական մոտեցում:

 

Կալիֆոռնիաբնակ ապակեգործ Լորեն Սթամփը, օգտագործելով իր պրոֆեսիոնալ հմտություններն ու գեղագիտական ճաշակը, արվեստի բացառիկ գործեր է ստեղծում իտալական ապակուց:

 

Ինչպես նշում է The Oddity Central-ը, տղամարդը, մասնավորապես, օգտագործում է Murrine կոչվող աշխատելաոճը, որը սկզբնավորվել է Մերձավոր Արևելքում 4.000 տարի առաջ: Դրա գաղտնիքն այն է, որ ապակին հալեցնում են շատ բարձր ջերմաստիճանի պայմաններում, ինչից հետո ապակու վրա հայտնվում են նուրբ, գունավոր նախշեր ու նկարներ:

 

Այսպիսի 1 գլուխգործոց ստեղծելու համար ամերիկացին ծախսում է 1 ամիս` քրտնաջան աշխատելով ամեն մի դետալի վրա: Այսօր Սթամփն ունի 35 տարվա աշխատանքային փորձ և համարվում է իր գործի վարպետ:

 

Նա պարբերաբար կազմակերպում է վարպետության դասընթացներ` ցանկացողներին սովորեցնելով  Murrine տեխնիկայի գաղտնիքները:
 

Featured Image for This glass ‘loaf’ with detailed artwork is the most awesome thing we’ve seen all year
 
A crystal floral encasement by Loren Stump
 
Portrait murrine cross-sections by Loren Stump
 
Walt Whitman & James Joyce
 
A mermaid murrine slice by Loren Stump
 
A murrine slice pendant by Loren Stump
 
Ամերիկացին վենետիկյան ապակին վերածում է արվեստի բացառիկ գործերի (լուսանկարներ)