BBC-ն հունվարից սկսում է «Պատերազմ և խաղաղություն» ֆիլմի էկրանավորումը
Բրիտանական BBC հեռարձակող կորպորացիան 2015 թ.-ի հունվարից Ռուսաստանում սկսում է Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» ֆիլմի էկրանավորումը, տեղեկացնում է ТАСС-ը:
Այն ցուցադրվելու է BBC հեռուստաընկերության առաջին ալիքով՝ հաջորդ տարեվերջին:
Ֆիլմը բաղկացած է լինելու 6 մասից, որոնցից յուրաքանչյուրի տևողությունը կազմելու է մեկ ժամ:
Ֆիլմի սցենարի հեղինակն Էնդրյու Դևիսն է, ով նախկինում բազմաթիվ վեպեր է հարմարացրել էկրանավորման համար:
Անդրեյ Բոլկոնսկու դերակատարը լինելու է բրիտանացի դերասան Ջեյմս Նորթոնը: Պիեռ Բեզուխովին մարմնավորելու է ամերիկացի դերասան Փոլ Դանոն, իսկ Նատաշա Ռոստովայի դերակատարը լինելու է բրիտանացի դերասանուհի Լիլի Ջեյմսը:










