Մարոկկոյում հայտնել են Exodus ֆիլմը ցուցադրելու արգելքի պատճառը

15:02 • 29.12.14

Մարոկկոյի ԶԼՄ-ները ներկայացրել են դրդապատճառները, համաձայն որոնց Ռիդլի Սքոթի Exodus.Gods and Kings ֆիլմն արգելվել է ցուցադրել նախորդ շաբաթ, փոխանցում է Лента-ն։

 

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նման որոշման հիմնական պատճառներից մեկը եղել է ֆիլմում տղայի կերպարով Աստծուն ներկայացնելը։ Այնուամենայնիվ, Մարաքեշի կինոթատրոններից մեկը ցուցադրել է ֆիլմն ուրբաթ։

 

Colisee կինոթատրոնի ներկայացուցիչ Մունիա Բենկիրանեն նշել է, որ ստացել է ֆիլմի ցուցադրության պաշտոնական արգելք ուրբաթ երեկոյան։ Ֆիլմը ցուցադրվել է նույն օրը։

 

«Շատ ցավում եմ, որ հայտնվել են նման սահմանափակումներ։ Ես հարգում եմ իշխանությունների որոշումը, սակայն համաձայն չեմ նրանց հետ։ Երեխան, ում միջոցով Մովսեսը բացահայտվում է ֆիլմում, ոչ մի անգամ չի ասում, որ ինքն Աստված է»,- ասել է նա՝ նշելով, որ նման արգելքներ Մարոկկոյում շատ հազվադեպ են լինում։

 

Դեկտեմբերի 27-ին Սքոթի ֆիլմը պաշտոնապես արգելել են Եգիպտոսում, քանի որ նկարագրվող իրադարձությունները չեն համապատասխանում Աստվածաշնչին։ Օրինակ՝ ֆիլմում վստահեցվում է, որ բուրգերը կառուցել են Մովսեսը և հրեաները։ Բացի այդ, իսրայելցիների՝ Կարմիր ծովի միջով անցնելը ֆիլմում երկրաշարժի հետևանք է, իսկ աստվածաշնչյան տարբերակում՝ Մովսեսի հրաշքներից մեկը։

Մարոկկոյում հայտնել են Exodus ֆիլմը ցուցադրելու արգելքի պատճառը