«Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմն առաջատար է անօրինական ներբեռնումների քանակով

08:59 • 29.12.14

Ռեժիսոր Մարտին Սկորսեզեի «Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմը` Լեոնարդո Դի Կապրիոյի գլխավոր դերակատարմամբ, 2014-ին առաջատար է եղել անօրինական ներբեռնումների առումով, գրում է Газета-ն:

 

Մեկ տարվա ընթացքում ֆիլմը համացանցից ներբեռնել է ավելի քան 30 մլն օգտատեր:

 

Ամենաշատ ներբեռնվող ֆիլմերի հնգյակում հայտնվել են նաև «Սառցե սիրտը», «Ռոբոկոպ», «Ձգողականություն» և «Հոբիթ» ֆիլմերը:
 

«Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմն առաջատար է անօրինական ներբեռնումների քանակով