Համացանցում են հայտնվել 1994թ. արված երիտասարդ Անջելինա Ջոլիի՝ մինչ այժմ անհայտ լուսանկարները (լուսանկարներ)
Այս լուսանկարներն արվել են 1994 թվականին, երբ դերասանուհի Անջելինա Ջոլին իր առաջին առաջատար դերն էր ստացել «Հաքերները» կիբերթրիլերում, գրում է The Mirror-ը:
Այդ տարիներին կարո՞ղ էր արդյոք 19-ամյա դերասանուհին պատկերացնել, որ նա խաղալու է Լարա Քրոֆթի դերը, դառնալու է ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ, ամուսնանալու է կուռք դարձած Բրեդ Փիթի հետ և վեց երեխաների մայր է դառնալու, գրում է բրիտանական լրատվամիջոցը։
Այժմ 39-ամյա դերասանուհու լուսանկարները հաքերային հարձակման արդյունքում առաջին անգամ հայտնվել են համացանցում։
Հաքերային հարձակման հետևանքով համացանցում հայտնված Sony Pictures ստուդիայի էլեկտրոնային նամակներում Անջելինային անվանում են «խելքը գցած» և «անտաղանդ, փչացած ու երես առած մարդ»:



















