Կիմ Չեն Ընի սպանության մասին «Հարցազրույց» ֆիլմը 4 օրում 15 մլն դոլար է հավաքել

10:00 • 29.12.14

Սկանդալային «Հարցազրույց» ֆիլմը, որը պատմում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի սպանության մասին, 4 օրվա ընթացքում համացանցում 15 մլն դոլար է հավաքել, նման վիճակագրություն է ներկայացնում Sony ընկերությունը, փոխանցում է РИА Новости-ն:

 

Համաձայն այդ տվյալների` կինոկատակերգությունը ներբեռնել կամ վճարել է նրա դիտման համար մոտ 2 մլն օգտատեր:

 

Բացի այդ, ֆիլմի ցուցադրությունն ԱՄՆ-ի մի շարք կինոթատրոններում արտադրողներին բերել է մոտ 3 մլն դոլար:

 

«Մենք անդադար աշխատել ենք, որ ֆիլմը թողարկենք նախքան Սուրբ Ծնունդը: Եվ մենք շատ ուրախ ենք, որ հասել ենք մեր նպատակին»,- նշել է ընկերության ղեկավարներից մեկը:

Կիմ Չեն Ընի սպանության մասին «Հարցազրույց» ֆիլմը 4 օրում 15 մլն դոլար է հավաքել