Չինաստանում 30000 մարդ է այցելել ավանդական հարսանեկան արարողությունը դիտելու (լուսանկարներ)
Ավանդական հարսանեկան արարողությունները Չինաստանում ամեն տարի տասնյակ հազարավոր հանդիսականների են հրապուրում: Ինչպես հայտնում է newsru.com-ը` Լանսի քաղաքում դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած հարսանեկան արարողությունը դարձել է ամենազանգվածային միջոցառումներից մեկը, որոնք անցկացվում են վերջին տարիներին:
Այս տարի հարսանիքը դիտելու համար հավաքվել է 30 000 հանդիսական: Հարսնացուն ու փեսացուն ավանդական կոստյումներ էին կրում, ինչպես նաև` կատարել են բոլոր տեսակի հնագույն ավանդույթները, այդ թվում` առյուծի պարը, հարսնացուի դիմավորումը, երկրպագությունը երկրին ու երկնքին:
Նույն օրը Չունցին քաղաքում կայացել է 99 նորապսակ զույգի պսակադրությունը: Արարողությունը ևս ավանդական ծիսակարգերով է տեղի ունեցել, սակայն հարսնացուների ու փեսացուների թվում ոչ միայն տեղացիներ են եղել, այլև` այս երկրների քաղաքացիներ:
Չինացիները մեծ նշանակություն են տալիս թվերին: Չինական աստղաբանության համաձայն` 9-ը կայսեր թիվն է համարվում, քանի որ այն իր մեջ պարունակում է բոլոր թվերի բնութագրիչները: 9 թիվը ասոցացվում է նաև հավերժության հետ:
















