Disney ընկերությունը ներկայացրել է 2015-ի ֆիլմերը
Walt Disney ստուդիան ներկայացրել է 12 լիամետրաժ ֆիլմ, որոնք էկրաններին կհայտնվեն 2015-ին։ Դրանց թվում 5 սեփական արտադրության ֆիլմեր են, գրում է Лента-ն։
Հաջորդ տարվա առաջին պրեմիերան կլինի 3D ձևաչափով Strange Magic անվանումով անիմացիոն ֆիլմը, որը նկարահանել է Lucasfilm ընկերությունը։ Իսկ տարին կավարտվի «Աստղային պատերազմներ» ֆիլմի 7-րդ մասին պրեմիերայով։
Disney-ի ցուցադրելիք ֆիլմերի ամբողջական ցուցակը հետևյալն է՝
1. Հունվարի 23, Strange Magic («Տարօրինակ մոգություն»)

2. Փետրվարի 20, McFarland («Մաքֆարլանդ»)

3. Մարտի 13, Մոխրոտը

4. Ապրիլի 17, Monkey Kingdom («Կապիկների թագավորություն»)

5. Մայիսի 1, The Avengers: Age of Ultron («Վրիժառուները. Ալտրոնի դարաշրջանը»)

6. Մայիսի 22, Tomorrowland («Ապագայի երկիրը»)

7. Հունիսի 19, Inside Out («Գլուխկոտրուկ»)

8. Հուլիսի 17, Ant-man («Մարդ մրջյունը»)

9. Հոկտեմբերի 9, The Jungle Book («Ջունգլիների գիրքը»)

10. Հոկտեմբերի 16, Սթիվեն Սփիլբերգի լրտեսական թրիլլերը, որը դեռ անվանում չունի

11. Նոյեմբերի 25, The Good Dinosaur («Բարեպաշտ դինոզավրը»)
12. Դեկտեմբերի 18, Star Wars. The Force Awakens («Աստղային պատերազմներ. Ուժի արթնացումը»)











