Ժաննա Ֆրիսկեն դեռ չի պատրաստվում վերադառնալ բեմ
Ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեն, ում մոտ տարվա սկզբին քաղցկեղ էր հայտնաբերվել, դեռևս մտադիր չէ բեմ վերադառնալ, նա զբաղվում է իր առողջությամբ, РИА Новости-ին ասել է երգչուհու հայրը։
«Դեռևս վաղ է, պետք է զբաղվել առողջությամբ։ Դեռևս այդ մասին խոսակցություններ չկան»,- ասել է երգչուհու հայրը՝ պատասխանելով մոտ ժամանակում Ժաննայի՝ նոր երգ ձայնագրելու և բեմ վերադառնալու մասին հարցին։
Այն մասին, թե ինչպես է երգչուհին իրեն զգում այժմ, հայրը պատասխանել է. «Կամաց-կամաց»։ Նախօրեին ԶԼՄ-ները նշել էին, որ հիվանդությունից հետ Ֆրիսկեն որդու հետ առաջին անգամ դուրս է եկել։










