Ինձ կտեսնեք այնպիսի կերպարներում, որ չեք պատկերացնում. Ալլա Լևոնյանը` ամանորյա միջոցառումների մասին
Այս տարի բավականին տարբերվող է համեմատաբար հետաքրքիր ամանորյա միջոցառումներ են լինելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստուհի Ալլա Լևոնյանը:
«Ինձ կտեսնեք այնպիսի կերպարներում, որ չեք պատկերացնում: Այսինքն` արդեն հետաքրքիր չէ՝ գնալ, մի ուրախ երգ երգել ու վերջ»,-ասաց նա և նշեց, որ ինքը` «Արմենիա» և «Հ1» հեռուստաընկերություններով տարբեր կերպարներ է մարմնավորելու:
«Ծաղկի´ր ինձ համար» երգի տակ կիսահումորային Չապլինի և Մայքլ Ջեքսոնի կերպարներով եմ եղել, իսկ Հանրայինում էլ` չսպասված կնոջ կերպար է, կտեսնեք»,-ասաց նա:
Ալլա Լևոնյանը նշեց, որ պարզապես չի հասցրել բոլոր հեռուստաընկերությունների հրավերներն ընդունել, որովհետև տարեվերջին բազմաթիվ միջոցառումներ կան, այդ թվում` բարեգործական: «Իմ մենահամերգի մոնտաժն ենք անում և մինչև հունվարի 6-ը պետք է դրանով զբաղվենք, որպեսզի հասցնենք հունվարի 10-ին եթեր տալ, չհաշված` փորքրիկներիս հետ կապված միջոցառումները»,-ասաց նա:
Նա նշեց, որ իր և Արման Աղաջանյանի «Իզուր» տեսահոլովակից հետո իրենից սկսել են ինչ-որ հետաքրքիր բաներ սպասել:










