Մահացել է ամենատարեց օսկարակիր դերասանուհին

19:33 • 30.12.14

104 տարեկանում Լոնդոնում կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Լուիզ Ռայները: Այս մասին հայտնում է The Washington Post-ը:

 

Ռայները համարվում էր ամենատարեց օսկարակիր դերասանուհին: Նա մահացել է թոքաբորբից: Հունվարի 12-ին նա կդառնար 105 տարեկան:

 

Ռայները նաև առաջին դերասանուհին էր, ով երկու Օսկար մրցանակի էր արժանացել երկու տարի անընդմեջ: Մի ոսկեձույլ արձանիկը նա ստացել էր 1936-ին՝ «Մեծն Զիգֆիլդը» ֆիլմում իր դերակատարման համար՝ Լավագույն դերասանուհի անվանակարգում:

 

Մեկ տարի անց էլ նա ևս մեկ անգամ Օսկարի էր արժանացել «Բարի հողը» ժապավենում իր դերակատարման համար:

 

Ռայների մահից հետո ամենատարեց օսկարակիր դերասանուհին է Օլիվիա դե Հեվիլենդը:  2014-ի հուլիսին նա դարձել է  98 տարեկան:

Մահացել է ամենատարեց օսկարակիր դերասանուհին