Վախճանվել է առաջին կրկնակի օսկարակիր Լուիզա Ռայները
Լոնդոնում 104 տարեկան հասակում վախճանվել է հանրահայտ դերասանուհի Լուիզա Ռայները, ով աշխարհում առաջինն է երկու անգամ արժանացել «Օսկար» մրցանակի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ռայները, որը ծնունդով Վիեննայից է, իր կյանքի մեծ մասն անցկացրել Է Անգլիայում:
1936 թվականին Լուիզա Ռայները «Օսկար» Է ստացել «Մեծն Զիգֆելդը» ֆիլմում կնոջ լավագույն դերի համար, իսկ հաջորդ տարի ամերիկյան կինոակադեմիայի մրցանակակիր է դարձել «Բարի հող» ֆիլմում խաղացած դերի համար:
Ռայներից հետո նման հաջողության են հասել միայն չորս դերասաններ:










