Պիեռ Ռիշարը և Ժերար Դեպարդյոն կրկին նկարահանվել են միասին
Ֆրանսիացի դերասաններ Պիեռ Ռիշարը և Ժերար Դեպարդյոն կրկին նկարահանվել են միասին՝ Չեխովի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմում, գրում է Лента-ն։
Նոր ֆիլմը բաղկացած է մի քանի նովելներից, որոնցից յուրաքանչյուրն առանձին պատմություն է։ Երկու լեգենդար դերասանները միասին խաղացել են «Ագաֆյա» պատմվածքի հիման վրա նկարահանված մասում։
Դեպարդյոն կատարել է գյուղացի Սավկայի դերը, իսկ Ռիշարը՝ հերոսի ընկերոջ դերը։ Նրանք հայտնվել են նաև ֆիլմի տարբեր մասերում, սակայն արդեն առանձին։
Ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Ժան Պիեռ Մոկին։ Ֆրանսիայում պրեմիերան նախատեսված է 2015-ի մարտին։










