Թեյլոր Սվիվթը 2014 թվականի ամենաառատաձեռն աստղերի ցուցակում առաջին հորիզոնականում է
DoSomething ամերիկյան բարեգործական ընկերությունը կազմել է ամենաառատաձեռն աստղերի ցուցակը: Այս մասին հաղորդում է korrespondent.net-ը:
Երեք տարի անընդմեջ DoSomething-ի ցանկը գլխավորում է երգչուհի Թեյլոր Սվիվթը: Ներկայացված տվյալների համաձայն` 2014 թվականին երգչուհին 100.000 դոլարից ավել նվիրատվություն է արել, այդ թվում՝ իր նոր՝ «1989» ալբոմի առաջխաղացման ժամանակ Welcome to New York կոմպոզիցիայից ստացված ողջ հասույթն է նվիրատվությանը տրամադրել:










