Մինիի, Վիագրայի ստեղծողը և հայտնի դերասանուհիները արժանացել են բրիտանական թագավորական պարգևների
Ավանդույթի համաձայն` Նոր տարվա նախօրեին հրապարակվել է այն անձանց անվանացանկը, ովքեր արժանացել են Միացյալ թագավորության պետական պարգևների: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Այս տարի ցուցակում է բրիտանական ծագումով ամերիկացի անվանի դերասանուհի Ջոան Քոլիննզը, որը հանդիսատեսի լայն շրջանակներին հայտնի է «Դինաստիա» սերիալում իր դերակատարմամբ: Նույն ցուցակում է նաև դերասանուհի Քրիստին Սքոթ-Թոմասը:
Անցլիացի մոդելավորող Մերի Քուանթը ևս ցուցակում է. նա 1960-ականներին ստեղծել էր առաջին մինի շրջազգեստը: Նշված կանայք արժանացել են կավալերական դամայի տիտղոսին, որը ասպետի տիտղոսին համարժեք պարգև է կանանց համար:
Կինոյի և թատրոնի դերասանուհի Էմիլի Ուոթսոնը պարգևատրվել է Բրիտանական կայսրության մեդալով:
Բակալավր-ասպետի կոչման է արժանացել բրիտանացի քիմիկոս Սայմոն Քեմփբելը, որը մեծ դերակատարում է ունեցել Վիագրա դեղամիջոցի ստեղծման գործում: Նույն տիտղոսին է արժանացել նաև դերասան Ջոն Հերթը, որը ավելի շատ հայտնի է Հարի Փոթերի մասին ֆիլմերում նախարար Օլիվանդերի դերակատարմամբ:
Տարբեր պարգևների են արժանացել նաև անվանի բժիշկներ, պետական պաշտոնյաներ, ոստիկաններ, թագավորական արքունիքի աշխատակիցներ:










